• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Փետրվարի 9-ի արտակարգ պատահարի և mskh.am-ի անխափան աշխատանքի վերականգնման աշխատանքների մասին

Կրթահամալիրի ուսումնական սոցիալական ցանցը՝ mskh.am-ը, ենթակայքերը, ամսագրերը 2015թ. փետրվարի 9-ին ենթարկվել են հաքերային հարձակման։ Հարձակումից անմիջապես հետո ցանցը վերականգնելու ուղղությամբ սկսել են աշխատել Տիգրան Պարսիլյանը և Սեն Միքայելյանը, կրթահամալիրի տնօրենի բանավոր հրավերով  նրանց են միացել կրթահամալիրի բարեկամ, ցանցային ադմինիստրատոր Կարապետ Կույումջյանը, կրթահամալիրի շրջանավարտ-ՏՏ մասնագետներ Տիգրան Հակոբյանը, Սարգիս Մարկոսյանը։ Խումբն աշխատել է ամբողջ գիշերը, մինչև 4.30։ Առավոտյան ժամը 9.00-ից կայքը և ենթակայքերը հերթով տեղադրվում են համացանցում։

1.            Պարզվում է.

  • mskh.am կայքում մեծապես վնասվել են կցված ֆայլերը, բայց պահպանված են էջերը.
  • ցանցի մյուս կայքերում պահպանվել են ֆայլերը, բայց ջնջվել են էջերը՝ 2014թ. նոյեմբերի 19-ից սկսած.
  • mskh.am-ի տեխնիկական պատասխանատու Տիգրան Պարսիլյանը կայքի արխիվը սահմանված կարգով չի պահպանել 2014թ. դեկտեմբեր և 2015թ. հունվար ամիսներին, այդ մասին սխալ տեղեկություն է տրամադրել կրթահամալիրի տնօրենին.
  • mskh.am-ի պատասխանատուներ Սուսան Մարկոսյանը, Զարուհի Առաքելյանը, Արմինե Թոփչյանը, ենթակայքերի ղեկավարները անբավարար հսկողություն են իրականացրել կայքի պահպանության նկատմամբ.

2.            mskh.am ցանցի անխափան աշխատանքը վերականգնելու նպատակով.

  •  Տիգրան Պարսիլյանին, Լիլիթ Ազիզխանյանին՝ մինչև փետրվարի 11-ը ներկայացնել հաքերային հարձակման, դրա աղբյուրների և արդյունքների մասին մանրամասն վերլուծություն-տեղեկանք՝ կցելով հրավիրված մասնագետներ Կարո Կույումջյանի, Սարգիս Մարկոսյանի, Տիգրան Հակոբյանի, անհրաժեշտության դեպքում՝ նաև այլ փորձագետների եզրակացությունները.
  • մինչև փետրվարի 16-ը՝

o      լրացնել-թարմացնել mskh.am-ի՝ «Մեր մասին», «Իրավական», «Տեղեկատու», «Հեղինակային կրթական ծրագիր», «Գնահատման ծառայություն», «Ռադիո» բաժինները, ֆայլերը. պատասխանատու՝ Լիլիթ Ազիզխանյան, Նաիրա Նիկողոսյան, Սուսան Մարկոսյան, դպրոցների ղեկավարներ, ռադիոխմբագիրներ.

o      վերականգնել կրթահամալիրի մեդիագրադարանի, ձայնադարանի, ֆիլմադարանի, տնօրենի բլոգի, «Սեբաստացի» TV-ի, «Դպիր», «Պարտեզ», «Լուսաստղ» ամսագրերի, EduDigitech, EduNatTech, ITLab ենթակայքերի նոյեմբեր-փետրվարի պակասող նյութերը, պատասխանատու՝ Զարուհի Առաքելյան, Մերի Առաքելյան, Սուսան Հովհաննիսյան, Սուսան Մարկոսյան, Աիդա Պետրոսյան, Մարգարիտ Սարգսյան, Յուրա Գանջալյան, Ռինա Շագինյան, Ժաննա Հակոբյան, Տիգրան Պարսիլյան, Գնել Հարությունյան, Ազնիվ Հովհաննիսյան.

o      դպրոցների ենթակայքերը բերել գործող վիճակի. պատասխանատու՝ դպրոցների ղեկավարներ.

o      դիմում եմ կրթահամալիրի աշխատողներին, դպրոցների, քոլեջի սովորողներին, ծնողներին՝ մշակել և ներկայացնել կայքն ավելի հուսալի ու պաշտպանված դարձնելու ուղղված առաջարկներ, գործել լիակատար աջակցության ռեժիմում, սեփական ուսումնական բլոգներից, այլ աղբյուրներից առաջարկել պակասող նյութերը պատասխանատուներին՝ օր առաջ վնասը վերականգնելու նպատակով.

3.  պաշտոնական պարտականությունները թերացումով կատարելու, անփութության համար Տիգրան Պարսիլյանին, Սեն Միքայելյանին հայտարարել խիստ նկատողություն. հաքերային հարձակման աղբյուրների ուսումնասիրությունից, հրամանի 2-րդ կետով որոշված աշխատանքները ավարտելուց հետո անդրադառնալ կրթահամալիրում նրանց աշխատանքը շարունակելու նպատակահարմարությանը.

4. կայքի նկատմամբ անբավարար հսկողության  համար mskh.am-ի պատասխանատուներ Սուսան Մարկոսյանին, Զարուհի Առաքելյանին հայտարարել նկատողություն.

5.հրամանին անհապաղ ծանոթացնել կրթահամալիրի սովորողներին, դասավանդողներին՝ նրա յուրացումը և դրանից բխող աշխատանքները դիտելով ուսումնական աշխատանք։

 

Կրթահամալիրիտնօրեն`                  Ա. Բլեյան