• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Պարգևատրման մասին

ՀՐԱՄԱՆ

25.12.2014թ.

2014թ. հատուկ ձեռբերման, ստեղծական գործունեության արդյունքներով պարգևատրել կրթահամալիրի աշխատողներին.

  1. Դիանա Գևորգյանին՝ երկարացված օրվա կազմակերպչի աշխատանքի նոր որակի համար.
  2. Սուսաննա Մարգարյանին, Կարեն Խաչատրյանին, Մերի Առաքելյանին՝ տարվա ընթացքում մեդիաուրբաթ-համերգ նախագծերի  պարբերականության և որակի ապահովման  համար.
  3. Զարուհի Ոսկանյանին՝ տարվա ընթացքում տեխնոլոգիական ուսումնական նախագծերի՝ սովորողների հետ մշակման և իրականացման համար.
  4. Արա Թարզյանին՝ մանկավարժության մեջ ստեղծական մեկնարկի համար.
  5. Զարինե Պապոյանին` մաթեմատիկական ստուգատեսի մեկնարկի համար.
  6. Առնոլդ Միքայելյանին, Հասմիկ Մաթևոսյանին, Լիլիթ Առաքելյանին, Սվետա Ճաղարյանին՝ սովորողների լրացուցիչ կրթության նոր կազմակերպման և որակի համար.
  7. Արմինե Թոփչյանին՝ «Սեբաստացիներ» ռադիոն՝ որպես խմբային, դասարանական ռադիոխմբագրություններ կազմակերպելու համար.
  8. Վահրամ Թոքմաջյանին՝ «Վերընթերցում ենք պատմության դասագիրքը» հեռուստադասերի, պատմության հանրակրթական դասերը ոչ դասասենյակային պայմաններում կազմակերպելու համար.
  9. Մարթա Ասատրյանին՝ ոչ կառավարական բնապահպանական կազմակերպությունների հետ ակումբային նախագծերի իրականացման համար.
  10. Նունե Մովսիսյանին՝ բլոգային ուսումնական նախագծերի համար.
  11. Կարինե Բաբուջյանին՝ դպրոցում ուսումնական պարապմունքների նոր միջավայրի կազմակերպման համար.
  12. Գնել Հարությունյանին` կրթահամալիրի ռոբոտների լաբորատորիայի ստեղծման և զարգացման համար.
  13. Հերմինե Անտոնյանին` google drive-ը ուսումնական, տնային (լրացուցիչ կրթության ուսումնական աշխատանքի) տարածք դարձնելու համար.
  14. Զարուհի Առաքելյանին` մասնագիտական հմտություններ յուրացնելու և փոխանցելու անընդհատության-մոբիլության համար.
  15. Աիդա Պետրոսյանին՝ 5 տարեկանների ամենամսյա ուսումնական հավաքների իրականացման համար.
  16. Քաջիկ Բաբայանին՝ Նոր դպրոցի կաթսայատան և Մայր դպրոցի տանիքի նորոգման «շտապ օգնության» համար.
  17. Նելլի Արղությանին՝ հեղինակային կրթական ծրագրի անհատականացման հետևողական ջանքերի համար.
  18. Նաիրա Նիկողոսյանին՝ 2014թ. մանկավարժական ձմեռային, գարնանային, ամառային, աշնանային դպրոցների համար.
  19. Կարինե Մամիկոնյանին՝ 3-րդ դասարանում բլոգային ուսուցում կազմակերպելու համար​:

Կրթահամալիրի 2014թ. պարգևատրման ֆոնդից յուրաքանչյուրին վճարել 80.000  դրամ:

Հիմք՝ կրթահամալիրի մասնաճյուղերի ղեկավարների առաջարկությունը։

 

Կրթահամալիրի տնօրեն`                   Ա. Բլեյան