• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Զանգակն» առաջին հյուրերի թվում է

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մայր դպրոցում այսօր բացվեց ընթերցարան (խոհանոց) ակումբը, որի առաջին հյուրերի թվում էր նաև «Զանգակը»: Ընթերցողներն ու մասնակիցները ծանոթացան «Զանգակ» հրատարակչության և կրթահամալիրի համագործակցության պատմությանը, իսկ կրթահամալիրի սաներն առաջին հերթին ոգևորված էին ակումբի թարմ և համալրված գրականության առկայությամբ, որոնց թվում քիչ չեն նաև մեր հրատարակությունները: Հյուրերն այցելեցին նաև դպրոցի նորաբաց ռոբոտաշինության լաբորատորիա և ունկնդրեցին «Տանիք» երաժշտական լաբորատորիայի կատարումները հենց Գեղարվեստի ավագ դպրոցի վերափոխված տանիքում:

Աղբյուրը՝ «Զանգակ» հրատարակչության ֆեյսբուքյան էջ