• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրի տոնական փոստից

Պատվարժան պարոն Բլեյան,

      Շուշիի Խ.Աբովյանի անվան հիմնական դպրոցի ողջ անդնակազմի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ կրթահամալիրի ստեղծման 25-ամյակի,կրթահամալիր ստեղծած թիվ 183 դպրոցի 30-ամյակի առիթներով:Մաղթում եմ Ձեզ քաջ առողջություն և ամնայն բարիք:
   Թող Ձեր ազգօգուտ ու հայրենանվեր գործողությունները շարունակական լինի և ունենա բարեհաջող ընթացք:
   Տա Աստված,որ Ձեր նախանձախնդիր բոլոր ձեռնարկումները իրականանան՝ի շահ մատաղ սերնդի ներդաշնակ և համակողմանի զարգացման  և կրթական համակարգի խորքային և համակողմանի բարեփոխումների:
  Հանգամանքների բերումով չեմ կարողանում մասնակցել կրթահամալիրի տոնին:
  Խնդրում եմ ներողամիտ լինել:

Շուշիի Խ. Աբովյանի անվան հիմնական դպրոցի տնօրեն՝    Նազիկ Նալբանդյան