• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթության «անսահմանացում» ֆորումում

Նոյեմբերի 2-ին, ժամը 10:00-19:00 «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կազմակերպել էր կրթության «անսահմանացում» ֆորում:
Ֆորումի նպատակն էր, միավորելով էլեկտրոնային ուսուցման ոլորտի կազմակերպիչներին, քննարկել տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության ոլորտում՝ անդրադառնալով ներկա միտումներին, մարտահրավերներին ու հնարավորություններին:

Առավոտյան ընդհանուր սեմինարին կանադացի Ստիվեն Դաունսը ներկայացրեց «Սահմաններից դուրս. գլոբալ ուսուցման ցանցային աշխարհում» զեկուցումը: Ընդմիջումից հետո մասնակիցները բաժանվեցին 4 խմբի՝ AGBU  Հայկական վիրտուալ համալսարանը, ԿՏԱԿ-ը, «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը, GIZ «Մարդկային ռեսուրսների զարգացում էլեկտրոնային ոլորտում» գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը ներկայացնում էին իրենց ծրագրերը Հայաստանում:
Օրվա վերջում Դանիել Շնայդերը ներկայացրեց «Թվային դիզայն և մշակում» զեկուցումն այն մասին, թե ինչպես այն կարող է փոխել կրթությունն ու հասարակությունը:

Ֆորումի կազմակերպիչները խոստացան, որ շուտով ֆորումի ներկայացումները կհրապարակվեն կայքերում: