• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

2014-2015 ուստարվա ձմեռային շրջանում կրթահամալիրի կրթական օբյեկտների ջերմամեկուսացման և ջեռուցման նախապատրաստական աշխատանքներն ավարտելու մասին

2014-2015 ուստարվա ձմեռային շրջանում կրթահամալիրի կրթական օբյեկտների ջերմամեկուսացման և ջեռուցման նախապատրաստական  աշխատանքներն ավարտելու նպատակով.

  1. Մինչև ս.թ. նոյեմբերի 1-ը ավարտել կրթական օբյեկտների ջերմամեկուսացման, դասարաններում, աշխատասենյակներում և ուսումնական այլ տարածքներում հանդերձարանների (կախիչների), արտաքին կոյուղիների ցանցի վերականգնման, նկուղների անվտանգության, լուսավորման և ջերմամեկուսացման, գլխավոր մուտքերի ճանապարհների բարելավման,  տանիքների նորոգման՝ կաթոցների վերացման աշխատանքները:
  2. Մինչև ս.թ. նոյեմբերի 1-ը սահմանված կարգով ավարտել կրթական օբյեկտների կաթսայատների, ջեռուցման ցանցերի ստուգման և փորձարկման աշխատանքները: Փորձարկման աշխատանքների արդյունքով կազմել կից ներկայացվող նմուշի ակտեր (հավելված 1) և դրանք հրապարակել նոյեմբերի 10-ի վարչական խորհրդում:
  3. Կաթսայատները ջեռուցել սկսած ս.թ. նոյեմբերի 10-ից՝ ելնելով անհրաժեշտությունից, ապահովելով շենքում 18-20 աստիճան տաքություն: Կրթական օբյեկտների ջեռուցման աշխատակարգերը  սույն հրամանի պահանջների հաշվառմամբ, սահմանում են կրթական օբյեկտների պատասխանատուները (հավելված 2):
  4. Կրթահամալիրի ընդհանուր հարցերով փոխտնօրեն Ռուդիկ Սահակյանցին ճանաչել կրթական օբյեկտների կաթսայատների անվտանգ շահագործման պատասխանատու:
  5. Հաստատել կրթական օբյեկտների անվտանգ ու անընդհատ ջեռուցման ցանցի սպասարկման համար պատասխանատուների և կաթսայատների հնոցապանների ցուցակը (հավելված 3):
  6. Հանձնարարել Ռուդիկ Սահակյանցին մինչև ս.թ. նոյեմբերի 6-ը յուրաքանչյուր կրթական օբյեկտ ապահովել ջեռուցման տեխնիկական սպասարկման և ջերմամեկուսացման համար պակասող պիտույքներով և գործիքներով:
  7. Հանձնարարել Ռուդիկ Սահակյանցին մինչև ս.թ. հոկտեմբերի 22-ը դպրոցների ղեկավարների հետ կազմել կրթական օբյեկտների` ձմռան նախապատրաստման շիննորոգման, շինբարելավման աշխատանքների ցանկը և ժամանակացույցը այն հաշվով, որ այդ աշխատանքները հիմնականում ավարտվեն մինչև նոյեմբերի 10-ը:
  8. 2014թ. նոյեմբերի 10-ից սկսած` յուրաքանչյուր օր սահմանված կարգով գրանցել.
  • կրթական օբյեկտի սպառած գազի, էլեկտրաէներգիայի, ջրի ծախսերը,
  • կրթական օբյեկտի միջանցքների, դասասենյակների, ուսումնական այլ տարածքների ջերմաստիճանները:
  1. Հրամանում նշված անձանց անհատապես ծանոթացնել հրամանին, իսկ կրթահամալիրի աշխատողներին և սովորողներին` կայքի միջոցով:

Կրթահամալիրի տնօրեն՝ Ա. Բլեյան