• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մանկավարժական աշխատողների աշնանային դպրոց, օր երկրորդ

Միջին դպրոցի ակումբում տեղի ունեցավ դասվարների սեմինար պարապմունքը: Պարապմունքը համակարգում էր Նաիրա Նիկողոսյանը: Սեմինար պարապմունքին քննարկեցինք սովորողի ուսումնական աշխատանքի գնահատումն ըստ դասընթացների, ուսումնական պլանի կազմակերպման սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների արդյունքները, նախագծերը և անելիքները: Իրենց աշխատանքի արդյունքները ներկայացրեցին Սեդա Խաչատրյանը, Հռիփսիմե Առաքելյանը, Աշխեն Գրիգորյանը և Կարինե Բաբուջյանը: Ներկայացված նյութերին կարող եք ծանոթանալ նշված հղումներով: Հանդիպումն օգտակար էր ու հետաքրքիր: Աշխատանքային օրը շարունակվում է: