• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այսօր ճամբարային վերջին օրն է

 
Այսօր ավարտվում է մեր ճամբարային հետաքրքիր օրերը:Այս վեց օրերը շագ արագ անցան: Մենք շատ կկարոտենք ճամբարը, այստեղի մարդկանց, հատկապես իմ ջոկատավարին` Ելիզին, ով շատ լավ մարդ է ու բոլորիս անընդհատ ծիծաղեցնում էր:Ամեն անգամ հենց ընկեր Շամիրամի մոտ էինք գնում, նա սկսում էր մեզ խանդել, ասում էր, որ էլ իրեն չենք սիրում: Այստեղի մարդիկ բոլորն էլ շատ լավն են: Հիմա վկայագրերի հանձնման ժամանակն է:Բոլորս հավաքվել ենք դահլիճում և տիեզերական պաղպաղակ ենք ճաշակում:Դե ցավոք պետք է միմյանց հրաժեշտ տանք ու պատրաստվենք մեր հետագա ճամփորդությանը:Այստեղից մենք դուրս ենք գալու, շրջենք Իզմիրում, ծովափ գնանաք, լողանք ու շարունակենք ճանապարհը դեպի Ստամբուլ:
Հաջորդ նյութը կլինի Ստամբուլից:
 
Էմիլեա Սիմոնյան