• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Չեմ ուզում ճամբարն ավարտվի

Իզմիրի ճամբարում ամեն ինչ շատ հետաքրքիր է։ Ինձ այստեղ ամեն ինչ շատ դուր է գալիս։ Սնունդը շատ տարբեր է ու համեղ, մեր ղեկավարները շատ բարիհամբույր են։ Մեր օրերը շատ հետաքրքիր են անցնում։ Իսկ շատ դուր են գալիս սիմուլյատորները։

Իմ գնացած ճամբարներից սա ամենահետաքրքիրն է։ Շատ հետաքրքիր անցավ մշակութային երեկոն, իսկ հիմա պատրաստվում ենք երեկոյան միջոցառմանը, որի ժամանակ իրար պետք է նվերներ հանձնենք, պարենք։

Չեմ ուզում ճամբարն ավարտվի, ու եթե հնարավորություն լիներ, անպայման նորից կգայի։ Ժամանակը քիչ է, արդեն պետք է գնամ։

Սարգսյան Նարեկ