• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ճամբարային տպավորություններ

Հազիվ գտա մի քանի ազատ րոպեներ, որպեսզի կիսվեմ տպավորություններովս։ Չգիտեմ էլ անգամ թե որտեղից սկսեմ։ Այստեղ ժամանակը թռչում է պարզապես, քանի որ արդեն անցել 4 օր սակայն այնպիսի տպավորություն է, ասես դեռ մի օր էլ անցած չլինի։ Ճամբարում ինձ ամենաշատը դուր են գալիս սիմուլյատորները, որոնց շնորհիվ օդաչուներին պատրաստում են իրենց տիեզերական արկածներին։ Վերևի նկարներում դուք կարող եք տեսնել դրանցից մի քանիսը։ Դրանց որոշ մասը զարգացնում է արագ մտածելու ունակությունը, որոշ մասը ուժեղացնում է մկանները… Այստեղ կա ևս մեկ հետաքրքիր առաջադրանք մեզ համար։ Դրա շրջանակում ամեն մեկին տալիս էին մի դեր՝ օդաչու, ղեկավար… Ու եթե ամեն մեկը իր դերը ճիշտ կատարի մենք կկարողանանք երևակայական տիեզերանավը անցկացնել երկրի մթնոլորտից դուրս և ապահով վայրեջք կատարել։
Այս ճամբարն այնքան հետաքրքիր է, որ ես անգամ չեմ կարոտում Հայաստանին…

Մարիամ Մանսուրյան