• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հետևեք սեբաստացիներին Իզմիրում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Տիեզերք» ակումբն այս տարի արդեն 4-րդ անգամ ստացել է ամռանը Թուրքիայի Իզմիր քաղաքում ՆԱՍԱ-ի ծրագրով կազմակերպվող ամենամյա միջազգային տիեզերական ճամբարի հրավերը:

Ճամբարի մասնակից 7-11-րդ դասարանի սովորողները հետաքրքրվում են տիեզերագիտությամբ, բավարար տիրապետում են անգլերենին, սովորում են թուրքերեն։ Նրանք ընտրվել են մրցութային կարգով և միջազգային տիեզերական ճամբարին ներկայացնում են կրթահամալիրն ու Հայաստանը։

Հետևեք նրանց գրավիչ պատումին mskh.am-ում, ծանոթացեք նրանց ճամբարական կյանքին, ոգևորությանը: