• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Իզմիրում օրերն անցնում են շատ արագ

Ողջույն Հայաստան, ինչպես գիտեք մենք Իզմիրի տիեզերագիտական ճամբարում ենք, օրերն այստեղ շատ արագ ու հետաքրքիր են անցնում: Անընդհատ մի տեղ ենք շտապում,բայց չգիտենք ուր և ամեն անգամ անակնկալ է լինում մեզ համար։Առաջին օրը բոլորիս համար մի փոքր անսովոր էր. մեր ազատ, անկախ միջավայրից հետո շատ դժվար էր համակերպվել այտեղի կարգուկանոնին։ Իսկ հիմա ամեն ինչ հրաշալի է, աննկարագրելի։Ամեն օր նոր բաներ ենք սովորում, տիեզերքի, աստղերի մասին ֆիլմեր դիտում, աստղերն ուսումնասիրում, սիմուլյատորներ նստում և այլն։ Նաև տարբեր խաղեր ենք խաղում։ Երեկ գնացել էինք գոլֆ խաղալու,այսօր լողավազանի օրն էր։ Ազատ ժամանակ գրեթե չի լինում, հիմա մեր մի քանի ազատ րոպեներն են։ Ուսուցիչների համար էլ առանձին ծրագիր է նախատեսված։ Ավելացնենք, որ բոլորը հմայված են մեր ընկեր Շամիրամով, անընդհատ սպասում են, թե այօր ինչ է հագնելու, նույնիսկ նոր անուն են ընտրել ընկեր Շամիրամի համար Fashion TV։ Դե այսքանը, արդեն պետք է գնանք, էլի կհասցնենեք կիսվել ձեզ հետ մեր տպավորություններով։ Ավելացնենք, որ այսօր մշակութային երեկո է լինելու, վաղը կպատմենք այդ մասին։

Հասմիկ Սերոբյան, Մանե Հովհաննիսյան