• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրի «Հնեվանք» ճամբարի 3-րդ հերթափոխի կազմակերպման մասին

Լոռու մարզի Կուրթան գյուղի Հնեվանքի տարածքում գործող դաշտային ճամբարի  3-րդ հերթափոխի բնականոն գործունեությունն ապահովելու համար.

  1. Ճամբարի ղեկավար նշանակել Հասմիկ Նալբանդյանին, ջակատների ղեկավարներ` Անահիտ Բեկյանին, Մարգարիտ Հարությունյանին, Սոնա Փափազյանին, Սուսաննա Դավթյանին և Կարինե Աղամյանին.
  2. Հասմիկ Նալբանդյանի ներկայացմամբ հաստատել ճամբարի 3-րդ հերթափոխի մասնակից սովորողների և ուսուցիչների ցուցակը (հավելված).
  3. ճամբարականների տեղափոխումը Երևան-Կուրթան-Երևան, ճամբարականների ուսումնահայրենագիտական ճամփորդությունները կազմակերպել ՀՀ պաշտպանության նախարարության տրամադրած ՊԱԶ մակնիշի ավտոբուսներով.
  4. ճամբարի ղեկավարի ներկայացմամբ ճամբարին տրամադրել նյութեր և տեխնիկա.
  5. մասնակիցների մեկնումը` օգոստոսի 13-ին, ժամը 8:30, Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից` Սևան-Դիլիջան-Վանաձոր-Ստեփանավան-Կուրթան-Հնեվանք երթուղով, վերադարձը՝ օգոստոսի 18-ին՝ Կուրթան-Ստեփանավան-Սպիտակ-Ապարան-Երևան երթուղով.
  6. հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, նրանց ծնողներին:

               
Կրթահամալիրի տնօրեն՝    Ա. Բլեյան