• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մենք արդեն Մուշում ենք

Այսօր Մեդիակենտրոնից Իզմիր մեկնող ճամբարականների խումբն ճանապարհ ընկավ: Բոլորս անհամբեր սպասում էինք այսօրվան:Հավաքվեցինք, լուսանկարվեցինք և ուրախ տրամադրությամբ շարժվեցինք:Նախ ասեմ, որ մեր ավտոբուսն շատ հարմարավետ է, վարորդն` հանգիստ և բարեկիրթ:Երթուղայինում տարբեր ֆիլմեր ենք դիտում, որպեսզի ժամանակն արագ անցնի:
Բոլորս ականատես եղանք գեղեցիկ լուսաբացի: Մի քանի ժամ անց հասանք Հայաստան- Վրաստան անցակետ: Բարեհաջող անցնելուց հետո նախաճաշեցինք և շարունակեցինք մեր երկար ճանապարհը:Վերջապես հասանք Վրաստան- Թուրքիա անցակետ: Ամենատանջալի ու երկար ճանապարհն անցակետից Մուշ հասնելն էր:Ամեն անգամ նույն հարցն էր հնչում,թե որտեղ ենք հասել ընկեր Արտակ:Եվ վերջապես մենք Մուշում ենք: Հիմա մի փոքր կհանգստանանք, այնուհետև շրջայց կկատարենք Մուշում:
Կապն այնքան էլ լավ չէ.նկարները դժվար են ներբեռնվում: Կապի լավացման դեպքում խոստանում ենք շատ ֆոտոշարքեր: