• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Իզմիրյան պարապմունքները շարունակվում են

Ինչպես գիտեք Իզմիրի միջազգային տիեզերագիտական ճամբարի մասնակիցներս օգոստոսի 8-ին պատրաստվում ենք մեկնել Իզմիր:Այդ կապակցությամբ շարունակվում են մեր բազմազբաղ պարապմունքները:Փորձում ենք շատ աշխատել, շատ սովորել ու տեղեկացված լինել, որ էլ ավելի լավ կարողանանք ներկայացնել Հայաստանը և կրթահամալիրը: Ամեն անգամ էլ ավելի հետաքրքիր են անցնում տիեզերագիտության դասերը ընկեր Լևոնի հետ:Շատ տերմիններ ու տեղեկություններ ենք ստանում, անգլերեն թեստեր ենք լրացնում տեզերագիտության և աստղագիտության մասին, որի ընթացքում նաև անգլերեն ենք սովորում, մեր բառապաշարը հարստացնում:Ընկեր Շամիրամի հետ պարի փորձեր ենք անում:Ես պատրաստվում եմ առանձին կատարմամբ հանդես գալ Իզմիրում, Արմանը դաշնամուր է նվագելու, մի խոսքով հետաքրքիր օրեր են սպասում մեզ: Ընկեր Արտակը նոր խորհուրդներ և ցուցումներ է տալիս, թե ինչ է անհրաժեշտ մեզ: Գումարներն էլ արդեն վճարված են, ավտոբուսը պատրաստ է, մնում է գնալ: