• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կողբ գյուղի արվեստի դպրոցի կազմակերպած ամենամյա պլեների 2-րդ հնգօրյային մասնակցելու մասին

Կողբ գյուղի արվեստի դպրոցի ամենամյա վրանային պլեների 2-րդ հնգօրյային  մասնակցում են կրթահամալիրի հուլիսյան թարգմանչական («Լուսաստղ») ստուգատեսի մրցանակակիրները: Այդ նպատակով.

  1. հաստատել ճամբարի մասնակիցների ցուցակը (հավելված 1).
  2. ճամբարի ղեկավար նշանակել Մարգարիտ Սարգսյանին.
  3. մասնակիցների մեկնումը՝ հուլիսի 25-ին, ժամը՝ 09:00, Ս. Երրորդության եկեղեցու մոտից, վերադարձը՝ հուլիսի 30-ին.
  4. ընդունել ի գիտություն, որ կրթահամալիրի արհեստակցական կազմակերպությունը Մարգարիտ Սարգսյանին տրամադրում է 15.000 դրամ, որպես օգնություն.
  5. ընդունել ի գիտություն Կողբի գեղարվեստի դպրոցի ներկայացրած անհարժեշտ նյութերի ու պարագաների ցանկը.
  6. պլեների  պատասխանատուի միջոցով  հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, նրանց  ծնողներին:

              Կրթահամալիրի տնօրեն`                    Ա. Բլեյան

             Հավելված1

Ճամբարի մասնակիցների ցուցակ

  1. Մարգարիտ Սարգսյան (ղեկավար)
  2. Ավետիս Հարությունյան շրջանավարտ
  3. Մերի Շարոյան շրջանավարտ
  4. Էլեն Ավանեսյան, Վարժարան, 11 դաս.
  5. Կարինե Կիրակոսյան, Վարժարան, 11 դաս.
  6. Արսեն Ծառուկյան, Վարժարան, 12դաս.