• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վայքի ավագ դպրոցի ուսուցիչների վերապատրաստման ամփոփում

Հուլիսի 17-19-ը կրթահամալիրում կազմակերպվեց Վայքի ավագ դպրոցի թվով 8 ուսուցիչների վերապատրաստում «Թվային միջոցները որպես ուսումնական գործիքներ» թեմայով: Սեմինարային առաջին օրը սկսվեց ծանոթացումով. ուսուցիչները հիմնականում մաթեմատիկայի դասավանդողներ էին: Այնուհետև ներկայացվեց քառօրյա դասընթացի ծրագիրը և առաջին օրվա համար ծրագրով նախատեսված ներկայացվեց ուսուցման կազմակերպումը անհատական նեթբուք-նոութբուքով , կրթահամալիրի և արտասահմանյան փորձը, կազմակերպվեց քննարկում: Առաջին օրն ամփոփվեց  մանկավարժական բաց ակումբի սեմինարին ներկա գտնվելով: Թե Վայքի ուսուցիչների, թե ինձ համար, օգտակար էր ևս մեկ անգամ լսել տիար Բլեյանին:

Երկրորդ օրն ուսուցիչներին ներկայացվեց, թե ինչպես կարող են ներբեռնել անհրաժեշտ ծրագրեր համացանցից, մասնավորապես՝ smart notebook 11 ծրագիրը, ներկայացվեց նաև ծրագրի գործիքները, ֆունկցիաները և ստացած հմտությունները փորձեցին կիրառել՝ smart notebook ծրագրով դաս պատրաստելով: Այնուհետև ուսուցիչները ծանոթացան «Բանդիքամ» ծրագրին, փորձեցին տեսադասեր պատրաստել ծրագրի օգնությամբ: 

Անհրաժեշտությունից ելնելով չորրորդ օրվա համար նախատեսված աշխատանքները տեղափոխվեց երկրորդ օր և երեկոյան կրկին հանդիպեցինք մեդիակենտրոնում՝  ջերմ մթնոլորտում շարունակելու սեմինար-պարապմունքը: Ուսուցիչները ծանոթացան GeoGebra մաթեմատիկական ծրագրին և մինչև ուշ երեկո ոգևորված աշխատեցին ծրագրով. աշխատանքներին միացավ նաև տիար Գևորգ Հակոբյանը: 

Որպես ամփոփիչ աշխատանք՝ դասընթացի վերջին օրը ուսուցիչները սովորեցին, թե ինչպես կարելի է բլոգ ստեղծել, բլոգում նյութ թողարկել և կրթական գործը կազմակերպել բլոգի բաց հարթակում: Ծանոթացեք ուսուցիչների նորաստեղծ բլոգներին՝

  1. Անուշ Ավագյան
  2. Անահիտ Մարգարյան
  3. Անահիտ Զաքարյան
  4. Նորա Մնացականյան
  5. Վանուհի Հախվերդյան
  6. Անուշ Արամյան
  7. Արմինե Սաղաթելյան
  8. Անի Սաղաթելյան:

Հ.Գ Որպես ՀՀ քաղաքացի, ուրախ և շնորհակալ եմ, որ Հայաստանում կա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, որը վերապատրաստումներ կազմակերպելու միջոցով, փորձի փոխանակման միջոցով աջակցում  է  դպրոցներին (Վայքի ավագ դպրոց, Գավառի ավագ դպրոց, Մեծամորի ավագ դպրոց և այլն)՝  «սայլը տեղից շարժելու», կրթական ոլորտը դարձնելու բաց, անհատականցված, 21-րդ դարի պահանջներին համապատասխան: