Տեքստի ստեղծում։ Խնդրում եմ ընտրել տրված թեմաներից մեկը, աշխատել և մինչև հունիսի 29-ը ներկայացնել արդյունքը Ձեր բլոգում։ Աշխատանքում պիտի լինեն Ձեր 2013-2014 ուսումնական տարվա, նախորդ տարիների փորձից օրինակներ, Ձեր առաջարկությունների հիմնավորումներ, հղումներ «Դպիրում» հրապարակված թարգմանված մանկավարժական մոտեցումներին, օգտագործված այլ աղբյուրների նշում։
2014-2015 ուսումնական տարի
- Տնային աշխատանքի ծրագիր ընտրող սովորողի՝ 4-5-րդ դասարանցու, 7-9-րդ դասարանցու, 10-11-րդ դասարանցու համար (դասարանը ընտրեք)
- Մայրենի լեզվի (հայոց լեզվի, գրականության) ուսումնական պարապմունքի կազմակերպում՝ տնային աշխատանքի բացառումով
- Առարկայական ծրագրի ուսումնական օրացույց 4-5-րդ դասարանում, 7-9-րդ դասարանում, 10-11-րդ դասարանում (դասարանը ընտրեք)։ Ուսումնական օրացույցի կազմման մասին, իրականացման մասին
Հարգանքով՝ Սուսան Մարկոսյան