• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումը կրթահամալիրում իրականացնելու մասին

Կրթահամալիրի 2014թ. ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումը ՀՀ ԿԳ նախարարությունը կրթահամալիրին է վերապահում (հիմք` ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մ. Ղազարյանի 08.05.2014թ. թիվ 04/07.1/4824-14 գրությունը)։ Վերապատրաստումը կազմակերպելու նպատակով.

  1. հաստատել վերապատրաստվող ուսուցիչների ցուցակը (հավելված 1).
  2. հաստատել վերապատրաստման աշխատանքի պատասխանատուների աշխատանքային խումբը` Նաիրա Նիկողոսյան (ղեկավար), Գայանե Թերզյան, Տիգրան Պարսիլյան, Նվարդ Սարգսյան, Սուսան Մարկոսյան, Գևորգ Հակոբյան, Յուրա Գանջալյան, Լուսինե Բուշ.
  3. Նաիրա Նիկողոսյանի ներկայացմամբ հաստատել վերապատրաստման ժամանակացույցը և աշխատակարգը (հավելված 2).
  4. նկատի ունենալ, որ վերապատրաստման աշխատանքն արվում է հեռավար, առավելագույն չափով օգտագործելով վերապատրաստվողի ինքնակրթությունը.
  5. վերապատրաստման արդյունքները հրապարակվում են «Դպիր» էլեկտրոնային ամսագրում` որպես վերապատրաստվող ուսուցիչների մեթոդական մշակումներ.
  6. Նաիրա Նիկողոսյանին` վերապատրաստման մասին հաշվետվությունը ներկայացնել հուլիսի 15-ին։ 

Կրթահամալիրի տնօրեն՝ Ա. Բլեյան