• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեծամորյան քրոնիկոն

Արդեն մի քանի օր է, ինչ օրվա առաջին կեսը Նունե Մովսիսյանի հետ անցկացնում ենք Մեծամորի թիվ 2 ավագ դպրոցում: Դպրոցը գտնվում է շատ գեղեցիկ, կանաչապատ տարածքում: Մեր այցելության նպատակը ՏՀՏ հմտությունների փորձի ներկայացումն է դասավանդողներին: Ուսուցիչները սիրով են այցելում սեմինարները, սովորում, հարցեր տալիս, կատարում առաջադրանքներ: Այսօր ուսումնասիրեցինք էլեկտրոնային գրատախտակը իր SmartNotebook ծրագով, ինչը շատ գրավեց և ուրախացրեց մեր գործընկերներին: Օրը ամփոփեցինք հունիսյան ստուգատեսների հայտարարություններով: Ուսուցիչների հետ զրույցի ընթացքում պարզվեց նաև, որ իրենք հաճախ են օգտվում մեր կայքից՝ այցելում, կարդում հոդվածներ, նյութեր, օգտվում մեդիագրադարանից: