• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեր «լավագույն» մրցանակակիրները

Մայիսի  31-ին  կայացավ  «Կենգուրու» միջազգային  մաթեմատիկական  մրցույթի  մրցանակաբաշխությունը: Մեր  կրթահամալիրից  4 սովորողներ  արժանացան «լավագույն» մրցանակի` Սամվել  Հարությունյան (82 միավոր), Արամ  Բարսեղյան (79 միավոր), Արեգ  Սերոբյան  (70 միավոր), Վանիկ  Ադամյան (66 միավոր): Այս  տարի  կրթահամալիրից  8  սովորողներ  հավաքել  էին  64-ից  բարձր միավորներ,  ինչը  համարվում  է  «լավագույն» արդյունք:  Նրանցից  4-ի աշխատանքները` Տիգրան  Արզումանյան (87 միավոր) ,  Գևորգ  Կարապետյան (83 միավոր), Էդվարդ  Օհանյան  (81 միավոր), Էմին  Օհանյան (77 միավոր)  մրցանակի  չարժանացան, քանի  որ   ըստ  «Կենգուրու» մրցույթի  կանոնների, եթե  երկու  սովորողի  աշխատանքում  երկու  խնդրի  տրվում  է  նույն  սխալ  պատասխանը,  աշխատանքները  մրցանակի  չեն  արժանանում: Մենք  կարևորում ենք   այն գիտելիքները, որ  նրանք  ունեն, և այն  արդյունքը, որը նրանք  ցույց  տվեցին: Մենք  շնորհավորում ենք  մեր 8 սովորողներին, ովքեր  «լավագույն» արդյունք  ցուցաբերեցին, և բոլոր  մասնակիցներին:  

Մյուս  մասնակիցների  արդյունքները կից  ֆայլում են: