• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Իզմիրի տիեզերագիտական ճամբարի հրավեր

Ամռանը Թուրքիայի Իզմիր քաղաքում ՆԱՍԱ-ի ծրագրով կազմակերպվում է ամենամյա միջազգային տիեզերական ճամբար [1]: «Կրթասեր» ՀԿ-ն, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Տիեզերք» ակումբը ստացել են 2014թ. ճամբարի հրավերը և սկսել է մասնակից սովորողների ընտրությունը։

Մասնակիցներն ընտրվում են մրցութային կարգով: Մրցույթին կարող են մասնակցել 7-11-րդ դասարանի սովորողները, ովքեր հետաքրքրվում են տիեզերագիտությամբ, տիրապետում են անգլերենին և պատրաստ են ներկայացնելու կրթահամալիրն ու Հայաստանը միջազգային տիեզերական ճամբարին։

Մրցույթին մասնակցելու համար մինչև 2014թ. հունիսի 1-ը սովորողը [email protected] էլ. փոստին պետք է ուղարկի «Ինչու եմ ուզում մասնակցել Իզմիրի տիեզերական ճամբարին» վերնագրով անգլերեն շարադրություն` մեկ էլեկտրոնային էջի սահմանում:

Մրցույթի պայմաններն են.

  1. «Տիեզերք» ակումբի պարապմունքներին և նախագծերին մասնակցություն
  2. Անգլերենի ու թուրքերենի դասընթացների մասնակցություն
  3. Ուսումնական անհատական բլոգում նախապատրաստական աշխատանքի լուսաբանում

Ճամբարական սովորողները կընտրվեն «Տիեզերք» ակումբի, անգլերենի և թուրքերենի դասընթացների արդյունքներով։

[1] Կրթահամալիրի սովորողները2011, 2012, 2013թթ մասնակցել են Թուրքիայի Իզմիր քաղաքում կազմակերպվող միջազգային տիեզերական ճամբարին։