• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դասավանդողների ամենշաբաթյա սեմինար

Ապրիլի 2-ին դասավանդողների ամենշաբաթյա սեմինարի թեման 2014-2015 ուս․ տարվա ընդունելության կազմակերպումն էր։

Դպրոց-պարտեզի սեմինարի մասնակիցների կողմից քննարկվեցին այդ ուղղությամբ կատարվելիք աշխատանքները՝ գովազդների նկարահանում, արտագնա կլոր սեղանների կազմակերպում, բացօթյա պլեներ-դասարան անիվների վրա և այլն։

Քննարկվեցին նաև  "Ձոն" և "Զատկի ծես" նախագծերի հետ կապված անելիքները։

Սեմինարին մասնակցում էին նաև Լուսինե Ալեքսանյանը և Սուսան Մարկոսյանը, որոնք էլ իրենց հերթին հետաքրքիր մտքեր առաջարկեցին։

Կենդանի և արդյունավետ սեմինար անցկացրեցինք։