• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության ստուգատեսի մասին

2013-2014 ուստարվա ուսումնական օրացույցով որոշված՝ բնագիտության և տեխնիկական ստեղծագործության ստուգատեսը պատշաճ կազմակերպելու համար.

  1. ստուգատեսի համակարգող նշանակել Գնել Հարությունյանին, օգնական՝ Լևոն Արամյանին.
  2. հանրային կապերի պատասխանատու՝  Արտակ Զարգարյան և «Հեռադիտակ».
  3. համակարգողի ներկայացմամբ հաստատել ստուգատեսի ծրագիրը՝ ներառելով նաև ստուգատեսի մրցանակի, կրթաթոշակի հանձնումը.
  4. ստուգատեսի կազմակերպման մեջ ընդգրկել կրթահամալիրի բնագիտական մասնագիտական կրթություն ստացող շրջանավարտների՝ Վարդան Պետրոսյանին, Թադևոս Մարկոսյանին, Գոռ Մանուկյանին, Արտաշես Կիզոգյանին, իրենց համաձայնությամբ.
  5. առաջարկել կայքի հեղինակ Վարդան Պետրոսյանին նորացնել «Հակոբ Հակոբյան» կայքը և մինչև փետրվարի 1-ը գործարկել որպես ստուգատեսի կայք.
  6. կոչ եմ անում կրթահամալիրի դպրոցների ղեկավարներին, բոլոր բնագետ ուսուցիչներին, ծրագրավորմամբ, տեխնիկական ստեղծագործությամբ զբաղվող ուսուցիչներին,  սովորողներին կարևորել ստուգատեսը, ակտիվ մասնակցությամբ ապահովել դրա ամենամյա լինելը։

Կրթահամալիրի տնօրեն`                    Ա. Բլեյան