• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հաշվետվություն

Կրթահամալիրի 2013թ. ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումը ՀՀ ԿԳ նախարարությունը կրթահամալիրին է վերապահել (հիմք` ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մ. Ղազարյանի թ. 04/07.1/6239.13 գրությունը)։ Կրթահամալիրի տնօրենի 15.06.2013թ, հ. N 13-348 հրամանի հունիսի 17-ից սկսվել է 29 ուսուցչի հեռավար վերապատրաստումը: Վերապատրաստողներ են նշանակվել  Նաիրա Նիկողոսյանը, Սուսան Մարկոսյանը, Յուրա Գանջալյանը, Լուսինե Բուշը, Նվարդ Սարգսյանը, Գևորգ Հակոբյանը: Սահմանված կարգով  mskh.am-ի «սեմինարներ» ենթաէջում տեղադրվել են առաջադրանքները, ուղարկվել են մասնակից ուսուցիչների էլեկտրոնային հասցեներին: Առաջադրաքները կազմվել են ըստ սեմինարի չափորոշիչների և կրթահամալիրի ուսուցչին ներկայացվող պահանջների: Ուսուցիչների «ամառային դպրոցի» ընթացքում կազմակերպվել է սեմինար-հանդիպումներ, որի ժամանակ  պատասխանատուները պատասխանել են հարցերին, պարզաբանել առաջադրանքները:
Սեմինարի կազմակերպման այս ձևը առաջին անգամ էր փորձարկվում, այդ պատճառով էլ մասնակիցների գնահատում արվեց հենց սկզբից: Կրթահամալիրի տնօրենը նամակով դիմել էր մասնկիցներին կազմակերպման այս ձևի մասին նկատառումներ, առաջարկներ անել: Ուսուցիչներին  հիմանականում անհանգստացրել էր ժամանակի սղությունը: Կրթահամալիրի տնօրենը ընդառաջեց և աշխատաքների հանձման վերջնաժամկետը սահմանեց հուլիսի 8-ը: Վերապատրաստվողները, բացի մեկ մասնակցից, ընտրված ձևը համարում են գործուն-արդյունավետ ու գտնված,  աշխատանքը` հետաքրքիր, հետազոտական-ստեղծագործական։
29-ը մասնակցից 2-ը չեն մասնակցել վերապատրաստմանը: 27 աշխատանքներ տեղադրված են «Սեմինարներ» ենթաէջում, ըստ երեք ուղղությունների՝ Հանրակրթության բնագավառի օրենսդրություն, ՏՀՏ-ի գործածումը ուսումնական գործընթացում, մանկավարժական և առարկայական գիտելիքներ: 2 մեթոդական աշխատանք հրապարակվել է «Դպիր»  էլեկտրոնային ամսագրում: Մի քանի մեդոդական աշխատանքների վրա դեռ աշխատում են:
Կրթահամալիրի գնահատման կենտրոնը պատրաստում գնահատման հարցաթերթ, որի արդյունքներով մասնակից ուսուցիչները կստանան ուսուցիչների ատեստավորման սեմինարի մասնակցության վկայական: 
Կցում եմ նաև Նվարդ Սարգսյանի հաշվետվությունը, որն օգտակար կլինի ՏՀՏ նոր սեմինարներ կազմակերպելու համար:

Վերապատրասման համակարգող՝                  Նաիրա Նիկողոսյան

Կրթահամալիրի կողմից անցկացվող այլընտրանքային ատեստացիային մասնակցել է կրթահամալիրի 27 դասավանդող։ Չեն մասնակցել ցուցակում նշված դասավանդողներից երկուսը՝ Վահրամ Թոքմաջյանը /պատճառն ինձ անհայտ է, չի պատասխանել ոչ մի նամակի, չի մասնակցել սեմինարներին/ և Նելլի Թովմասյանը /Հայաստանից բացակայում է/։

Հանձնարարված առաջադրանքների ստուգման ընթացքում պարզ է դառնում, որ․
• Դասավանդողները գերազանց սովորեցին Microsoft Paint-ին փոխարինող Paint.Net կամ WizardBrash ծրագրերը։ Ավագ դպրոցի դասավանդողները մի քիչ դժվարացան Photoshop ծրագրով աշխատանքներ կատարելիս, ինչը պարզ էր՝ երբեք չէին աշխատել Photoshop-ով, իսկ այն այդքան էլ հեշտ ծրագիր չի։
• Microsoft Movie Maker ծրագրին փոխարինող AVS Video Editor ծրագիրը սովորեցին բավականին հեշտ ու օգտագործեցին ծրագրի համարյա բոլոր հնարավորությունները իրենց պատրաստած ֆիլմերում։ Ոմանք օգտագործեցին Adobe Premier Pro ծրագիրը, որին տիրապետում էին մինչ վերապատրաստումները և ատեստավորումը։
• Smart Notebook ծրագրով պատրաստված դասերը բավականին հմուտ էին ու հետաքրքիր։
• Audio մոնտաժի ծրագրերը սովորելը հեշտ էր, քանի որ շատերը մինչ այդ կատարել էին նմանատիպ աշխատանքներ։
• Ավագ և միջին դպրոցների դասավանդողներից տեսադասեր պատրաստելու առաջադրանքը կատարել է չորսի մասնակից։ Մնացածները կա՛մ դժվարացան, կա՛մ չհասցրեցին, ոմանք էլ համարեցին, որ այն չեն կիրառելու իրենց  դասավանդման ընթացքում և չարեցին։

Նվարդ Սարգսյան