• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բացահայտում

Նե... չգիտեմ: Այնքան հեզություն ու բարություն կա այս փոքրիկ աչոնիկի մեջ, որ անգամ վախենում եմ սկսել: Վախենում եմ, որովհետև... Չգիտեմ: Առաջին անգամ, երբ նրան տեսա, թողեց շատ երկչոտ տպավորություն: Խոսում էր հայացքը հառած միայն իրեն հասու աշխարհին: Ուշադիր նայում էի և կլանված լսում: Խոսում էր շատ թովիչ ու եթերային: Երբ ժպտում էր, դալկաշառագուն այտերին փոքրիկ փոսիկներ էին գոյանում, որոնք ինձ հիշեցնում էին տարբեր գրական հերոսների: Բայց որևէ մեկի ամբողջական կերպար չտեսա նրա մեջ՝ տեսակ էր յուրովի: Հարցրեցի անունը: Լիլիթ: Սրտիս թեթևություն իջավ: Չգիեմ ինչու կարծում էի, որ հենց այդ անունն է նրան բնորոշ (Իսահակյանն այստեղ մեղավոր չէ): Մտածում էի, որ շատ անպաշտպան է, հեզիկ, փխրուն: Չէի կարողանում անգամ հետը շփվել, կարծելով, թե մի ինչ-որ բան կկոտրեմ այդ նուրբ արարածի մեջ, այնպես ինչպես արվեստի գործին ես վախենում մոտենալ՝ կարծելով թե կվնասես: Հարցազրույց վերցրեց: Սխալվել էի: Բավականին քաջ է, ինքնավստահ: Փխրուն արտաքինի տակ թաքցնում է համառ ու խորհրդավոր տեսակը: Երազկոտ է ու ջինջ: Անսահաման պոետիզմ կա այս դշխուհու հայացքում, միաժամանակ այնքա՜ն թախիծ: Երևի Պետրարկան նրան տեսնելուց հետո Լաուրայի մասին չէր գրի: 

Թբիլիսիում... ինչքան ինտելեկտուալ է, այդքան էլ մանկական: Հուզականը, երկչոտությունը, հայելու նման պարզկա տեսակը միախառնվելով ստեղծում են նրա փոքրիկ, խնամքի կարիք ունեցող աչիկի յուրատեսակ սինթեզը:

Հ. Գ. Այսպիսին է Լիլիթը... Կարծում եմ: