• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեր կրթությունը` դպրոցի սահմաններից այն. արտագնա կլոր սեղան

Անցած հանգստյան  օրերը՝ շաբաթը և կիրակին, իհարկե, սեբաստացիների համար  հանգստյան օր չէր՝ այլ կատարյալ տոն: Աշնանային հավաքի շրջանակներում շաբաթ և կիրակի օրերը նշանակված էին ճամփորդության օրեր: 
Եվ այսպես… ուրախ տրամադրությամբ ուղեւորվեցինք Գեղարքունիքի մարզ՝ Գեղամավան գյուղ, որտեղ մեզ հիանալի ընդունելություն ցույց տվեցին Գեղամավանի Ա. Աբրահամյանի անվան  միջնակարգ դպրոցի սաները: Ուրախ մթնոլորտն ապահովված էր, և մենք ՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի աշակերտներս, ծանոթացանք դպրոցի աշակերտների, ուսուցչական անձնակազմի հետ, և միասին անցկացրեցինք 4-5 ժամ: 
Նախ աշակերտների ուղեկցությամբ մենք շրջեցինք դպրոցի դասարաններով, ծանոթանալու դպրոցի ներքին հարդարանքի, դասարանների և աշակերտների հետ: Ուրախությամբ փաստեմ, որ ամեն դասարան մտնելուց մեզ ողջունում էին մեծ ոգևորությամբ, և մեզ նվիրում իրենց սովորած բանաստեղծությունները և երգերը : 
Դպրոցի սաները ծանոթացրեցին մեզ այն ամենի հետ, ինչ կար դպրոցում, իսկ մենք մեր հերթին ներկայացրեցինք մեր դպրոցում գործող ակումբները, դրանց կարգ ու կանոնը , դպրոցի պաշտոնական կայքը,  ամսագրերը և այն ամենը, ինչ կապված էր Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հետ: 
Աշակերտներին շատ էր տպավորել մեր  դպրոցը, սովորույթները, և կարգ ու կանոնը, իսկ Սեբաստացիների հետ մտերմանալն արդեն խոսում էր այն մասին որ մեր հանդիպումը շարունակական կլին, բայց հաջորդ անգամ ոչ թե մենք կհյուրընկալվենք նրանց դպրոցում,՝ այլ նրանք կլինեն մեր դպրոցում` որպես հյուր:  
Կլոր սեղանից հետո տեղի ունեցավ հյուրասիրություն, իսկ օրն ավարտեցինք նույն ուրախ տրամադրությամբ՝ երգ ու պարով: Մեր այցելությունները հայատանի տարբեր մարզեր և տարբեր դպրոցներ, հուսանք, շարունակական կլինեն, և արդեն բոլորը կիմանան, որ երևանում կա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, և որ նրա դռները բաց են բոլորի համար:
 
Կարինե Կիրակոսյան info.mskh լրատու