• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Աշնանային հավաքը մեկնարկեց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մայր դպրոցի մարմարյա սրահում մեկնարկեց  «Փորձարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» 2013թ. ծրագրով նախատեսված հեղինակային կրթական ծրագրերի աշնանային ստեղծագործական ամենամյա 8-րդ հավաքը`  ՀՀ ԿԳՆ պատվերով:  
Ծրագրով նախատեսված ընդհանուր պարապմունքը վարում էին ավագ դպրոցի աշակերտներ Նելլի Հարությունյանն ու Աստղիկ Գալշոյանը` կրթահամալիրի միջազգային կապերի հաստատման ծրագրի պատասխանատու, հասարակագետ Արտակ Զարգարյանի ղեկավարությամբ: 
Ընդհանուր պարապմունքը սկսվեց կրթահամալիրի հիմնով-«Անդաստան»: Այնուհետեւ սովորողներն ու ուսուցիչները հնչեցրին Ռաբինդրանաթ Թագորի աղոթքը: Կրթահամալիրի աշնանային հավաքի մեկնարկը համընկել էր Կոմիտաս վարդապետի ծննդյան օրվան: Կրթահամալիրում հայտարարված է կոմիտասյան օրեր եւ իրականացվում է կրթական նախագիծ: Հնչեց Կոմիտասի «Հով արեք, սարերը»:  
Տնօրեն Աշոտ Բլեյանը կրթահամալիրի կայքի ուշագրավ հրապարակումները ներկայացնելու փուլում նշեց «Լուսաստղ» պարբերականի հրապարակումները, որոնցում սովորողները անդրադառնում են իրենց հուզող ու հետաքրքրող թեմաներին, իրենց նախընտրած մասնագիտական ասպարեզներում կատարում առաջին քայլերը` գրում են: Բլեյանը ներկայացրեց նաեւ իր բացահայտումը` պատանի Վազգեն Մանուկյանին, որն էլ իր հերթին ներկայացրեց  կիթառի իր կատարումը: 
Ընդհանուր պարապմունքն ավարտվեց Արեւմուտքի եւ արեւելքի միության գաղտնիքի բացահայտմամբ (որը նույնպես կրթական նախագիծ է) ու սա աշնանային հավաքի սկիզբն էր: