• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դասվարների սեմինար Նոր դպրոցում

Սեմինարը սկսվեց նշանակված ժամին: Առաջին մասը վարում էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կայքի համակարգող- խմբագիր, լրագրող Գայանե Առուստամյանը: Նա ներկայացրեց կայքի, ենթակայքերի ու բլոգների հետ կապված իր դիտարկումները: Սեմինարը նախատեսված տասնհինգ րոպեից տևեց ավելի երկար, որովհետև սեմինարի մասնակիցներն ունեին հարցեր, որոնց պատասխանեց կայքի խմբագիրը: Բացի այդ, Հիմնական դպրոցի Կրթական ծրագրի ղեկավար Սրբուհի Աղաբաբյանը հնչեցրեց  առաջարկ՝ մշակել կայքում հրապարակվող նյութերին ներկայացվող պահանջների որոշակի ցանկ, ի պատասխան որի, սեմինարավարը խորհուրդ տվեց այցելել կրթահամալիրի կայք եւ ծանոթանալ mskh.am-ի աշխատակարգինՔննարկումն ակտիվ էր, կարծիքներն ու մոտեցումները՝ տարբեր:

Սեմինարի երկրորդ մասն ընթացավ ըստ նախատեսված կարգի: Դասվարները շարունակեցին աշխատանքը երկու խմբով: Առաջին խմբում սեմինարավար Կայ Խաչատրյանը ներկայացրեց ձայնագրությունների մշակման մի շարք առանձնահատկությունների, առաջացող խնդիրների լուծման մասին իր տեսակետները:

Քանի որ սեմինարին նախատեսվածից ավելի քիչ ժամանակ հատկացվեց, ուստի գործնական աշխատելու հնարավորություն չունեցանք: Պայմանավորվեցինք աշխատել առցանց: Երկրորդ խումբն աշխատում էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի IT մասնագետ Սեն Միքայելյանի հետ: Թեման՝ «Մեդիակրթության կաբինետ. տեխնիկական սպասարկում»: Այս դեպքում նույնպես հատկացված  ժամանակը քիչ էր` գործնական աշխատանքներին անցնելու համար: