• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նավասարդ Արք. Կճոյանի շնորհավորական ուղերձը` գիտելիքի օրվա առիթով

Արարատյան Հայրապետական թեմի անունից բերում ենք Ձեզ  մեր օրհնություններն ու սրտաբուխ շնորհավորանքները` Գիտելիքի օրվա` սեպտեմբերի  1-ի առիթով:
 
Սիրելի՛ հրաշամանուկներ,  Ձեր առջև բացվում է  նոր, լուսառատ մի ճանապարհ, որտեղ Մաշտոցյան գիրն ու այբուբենը ուսումնական հունձքի հրավեր է ձեզ: 
Առաջին զանգ, առաջին քայլ, առաջին թրթիռ և հուզում…
Թո՛ղ բարու, արդարության, ճշմարտության հաղթանակի իդեալներով միահյուսված լինեն ուսման Ձեր երազանքները: 
Սիրելի՛ երիտասարդներ և երիտասարդուհիներ, հավատքով և նվիրումով գոտեպնդված`  նոր ոգով և տեսիլքով շարունակե՛ք  լիացնել ձեր վարդագույն  տարիները` որպես մտածող, խորհող, ապագայի անձեր: Թող նոր ուսումնական տարին որակապես և իմացականորեն ավելիին բարձրանալու մղումներ  հաղորդի Ձեզ: 
Սիրելի՛ ուսուցիչներ և դասախոսներ, կրթական և դաստիարակչական մեծ առաքելության շաղախով`  շարունակեք Ձեր ավանդը ներդնել հայակերտման և մարդակերտման  գանձանակի մեջ` հավատարմություն ցուցաբերելով ազգային և քրիստոնեական արժեքներին, Հայոց լուսարձակի տակ պահելով 21-րդ դարի շունչն ու ռիթմը:
Մեր աղոթքներն ենք հղում առ Բարձրյալն Աստված, որպեսզի Երկնային Տերն իր Սուրբ Աջով հովանի լինի  Ձեզ և բարեզարդի Ձեր կյանքն ու ուսյալ սրտերը:
 
Սիրով և օրհնությամբ` Տ. ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ