• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սեմինարային օրվա ամփոփում

Օգոստոսի 27-ի սեմինարներն անցան ըստ օրակարգի. առաջինը նախագծային ուսուցման սեմինարն էր, որի ընթացքում աշխատանքային խմբերը ներկայացրեցին իրենց տնային առաջադրանքները: Տեղի ունեցան քննարկումներ, հնչեցին կարծիքներ և առաջարկներ, որոնք գրանցվեցին: Օրը ամփոփվեց նոր առաջադրանքներով: 

Օտար լեզվի սեմինարի մասնակիցներն այսօր բաժանվել էին եկրու խմբի՝ հիմնական կրթության և ավագ դպրոցի: Հիմնական կրթության օտար լեզվի մասնագետները քննարկեցին առարկայական ծրագիրն ու նախագծերը: Օրակարգում էր նաև ընթերցարաների օտարալեզու բաժինը. քննարկվեցին գեղարվեստական և մասնագիտական գրականությունը, պահաջվող գրքերի թվային և թղթային տարբերակները և այլ խնդիրներ: