• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նախագծային սեմինար

Այսօր մեր մեթոդական սեմինարի երկրորդ օրն էր: Շարունակեցինք աշխատել խմբերով: Թեման Վիլյամ Սարոյանի կյանքն ու ստեղծագործական գործունեությունն էր: Տիկին Նունեն պատմեց Սարոյանի ընտանիքի, երեխաների մասին, լսեցինք ձայնագրություն. Սարոյանի խոսքը ազդեցիկ էր:

Աշխատանքային խմբերը ստեղծելու են մեդիափաթեթներ Սարոյանի ստեղծագործություններով: Մեր խումբը ընտրեց Սարոյանի առակները: Դրանք շատ հետաքրքիր էին, կրտսեր դպրոցում էլ կարող ենք ընթերցել: Օրը արդյունավետ էր: