• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Օտար լեզու դասավանդողների այսօրվա սեմինարի մասին

Սեմինարն ամբողջությամբ նվիրեցինք Մայքրոսոֆթի "PIL" ծրագրում գրանցվելու աշխատանքին և սեմինարի ավարտին կրթահամալիրում բոլոր օտար լեզու դասավանդողներն արդեն գրանցված էին:

Այս ժամի դրությամբ 52 դասավանդող գրանցված է ճիշտ ձևով: Գրանցվելիս պետք է ուշադրություն դարձնել մեր կրթահամալիրի անունը ճիշտ գրելու վրա: Անունը պետք է այսպես գրանցել "Mkhitar Sebastatsi" Educomplex : Եթե մի տառ այլ ձևով գրեք, ապա համակարգչային ծրագիրն այն համարում է մեկ ուրիշ դպրոց և դուք դուրս եք մնում մեր կրթահամալիրի ցուցակից:

Սեմինարի ընթացքում բացատրվեց, թե ինչպես կարելի է կարծիք գրել Ա.Բլեյանի հոդվածի վերաբերյալ: Աշոտ Բլեյանի 2 հոդվածները "Discussions" բաժնում են: Այդ բաժինը բացելու համար պետք է առաջին էջի community բառն ակտիվացնել, որից հետո search պատուհանում գրել "There is media there is education". Հոդվածի ներքևի մասում կլինի կարծիքի տեղը: Եթե դժվարանւմ եք անգլերեն կարծիք գրել, կարող եք միայն like տալ հոդվածի վերևի մասում: Նույն կերպ կարող եք վարվել "Наша альтернатива школе зубрежки" -ի հետ:

Սեմինարի ընթացքում բացատրվեց նաև, թե ինչպես կարելի է մեթոդական հոդված տեղադրել այդ կայքում: Մեթոդական հոդվածն այստեղ անվանում են "learning activity". Պետք է առաջին էջի ձախ կողմից առաջին բաժինը "resources" ակտիվացնել, որից հետո ընտրել learning activity: Դրանից հետո սեղմել աջ կողմի start sharing your learning activity-ին: Մնացածը ըստ հրահանգների: Պետք է ընտրել այնպիսի հոդված, որը ՏՀՏ կիրառում ունի: Պահանջվում է նաև ունենալ նկարներ կամ տեսաֆիլմ տվյալ մեթոդական մշակման վերաբերյալ: Լավ կլինի, որ սկզբում իրենց նյութերը տեղադրեն անգլերեն դասավանդողները, որից հետո նրանք կարող են օգնել այլ դասավանդողների: