• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նախագծային գործնական սեմինարներ

Օգոստոսի 26-ի առաջին սեմինարը ուսումնական նախագծային խմբի աշխատանքներ, որն անցավ ըստ օրակարգի. ներկայացված ցանկից ընտրեցինք նախագիծը ("Եռալեզու Կոմիտաս"), այնուհետև բաժանվեցինք խմբերի և սկսեցինք աշխատել: Առաջին օրվա առաջադրանքը հետևյալն էր. ընտրել Կոմիտասի բանաստեղծություն/ններ, գտնել դրանց թարգմանությունը կամ ինքնուրույն թարգմանել և համեմատական վերլուծություն անել: Մասնակիցները ստացան նաև տնային առաջադրանք՝ տեղեկատվական տարբեր աղբյուրներից տեղեկություններ գտնել Կոմիտասի մասին, ինչպես նաև Կոմիտասի մասին այլոց (այդ թվում նաև ռուսների, անգլիացիների և այլն) մտքերը:

Երկրորդը օտար լեզվի մասնագետների առարկայական սեմինարն էր, որի ընթացքում նախագծերի քննարկումից բացի բոլորը գրանցվեցին նաև "Համագործակցություն կրթության ոլորտում" կայքում (Partners in Learning-www.pil-network.com):