• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընթերցավարների քառօրյա վերապատրաստում

2013-2014 ուստարում կրթահամալիրի դպրոցներում նոթբուք-նեթբուքով հաճախող ուսուցիչների և սովորողների ամենօրյա ուսումնական աշխատանքին, ուսումնական նախագծերի իրականացմանը աջակցելու են «Տիգրան Հայրապետյան» գրադարան-ուսումնական կենտրոնի կազմում նոր ձևավորվող ընթերցարանները։ Այդ ընթերցարանների կազմակերպման և սպասարկման աշխատանքի համար հայտ են ներկայացրել մասնագետներ։  
Օգոստոսի 14-17-ին կազմակերպվում է այդ մասնագետների վերապատրաստումը, որով ապահովվելու են. 
  • Տեղեկատվական գրագիտություն. գրադարանային գործի հմտություններ
  • էլեկտրոնային մատենավարության հմտություններ
  • Մեդիագրադարան. օգտվելու և սպասարկելու հմտություններ
  • Ընթերցավարի պարտականությունների իմացում

Վերապատրաստման մասնակցությունը` անհատական նոթբուք-նեթբուքով։ 

Վերապատրաստումը բաց է. մասնակցության հայտ կարող եք ներկայացնել` գրանցվելով mskh.am-ի «Գործատու» էջում և լրացնելով վերապատրաստման մասնակցի հայտը։