• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Իզմիրի միջազգային տիեզերագիտական ճամբարին կրթահամալիրի «Տիեզերք» ակումբի սովորողների մասնակցության մասին

ՀՐԱՄԱՆ N 13-388

Կրթահամալիրի գործընկեր «Կրթասեր» հասարակական կազմակերպությունը կրթահամալիրի «Տիեզերք» ակումբի սովորողներին տրամադրել է (հավելված 1) Իզմիրի միջազգային տիեզերագիտական ճամբարի մասնակցության 10 սովորողի կրթաթոշակ (հավելված 2)։ Նախապատրաստական աշխատանքը կազմակերպել են կրթահամալիրի դասավանդողներ Արտակ Զարգարյանը, Մարթա Ասատրյանը, Լևոն Արամյանը, Յուրա Գանջալյանը, ԱնիՍարգսյանը։ Խումբը, «Կրթասեր» ՀԿ-ի սահմանած կարգով և մշակած երթուղով (հավելված 3), ծնողների գրավոր համաձայնությամբ, մեկնում է Իզմիր ս.թ. օգոստոսի 9-ին։ Սովորողների ճանապարհածախսը հոգում են նրանց ծնողները: Այդ նպատակով.

  • ճամփորդության և ճամբարի մասնակցության ծրագիրը  ճանաչել  ուսումնական նախագիծ` սահմանված կարգով այն լուսաբանելով mskh.am-ում.
  • նախագծի ղեկավար «Կրթասեր» ՀԿ-ի առաջարկությամբ նշանակել Արտակ Զարգարյանին, օգնական` Մարթա Ասատրյանին, Անի Սարգսյանին.
  • հրամանին անհատապես ծանոթացնել մասնակից սովորողների ծնողներին.
  • նախագծի մասնակից սովորողներին «Փորձարարական մանկավարժության ծրագրերի իրականացում» ծրագրի միջոցներից պարգևատրել 25000-ական դրամով.
  • նախագծի ղեկավարներին` վերադարձից հետո ներկայացնել մանրամասն հաշվետվություն։ 

Կրթահամալիրի տնօրեն՝     Ա. Բլեյան

AttachmentSize
PDF icon havelvatsner.pdf434.15 KB