• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նորարար ուսուցիչների ցանց. սեմինար, 5-րդ պարապմունք

Թեմա «OneNote-ը որպես ուսումնական նախագծի իրականացմանը նպաստող համակարգչային ծրագիր»

ՕneNote-ը առաջարկում է դասավանդողներին և ուսումնական նախագիծ իրականացնող սովորողներին ունենալ իրենց նախագծի էջը` դասավանդող-սովորող փոխադարձ կապով և հասանելիությամբ: Դա փաստորեն իր էությամբ դասավանդող-սովորող նախագծային աշխատանքային վիրտուալ տիրույթ է, որն անհամեմատ հեշտացնում է դասավանդող-սովորող կապը: Վերանում են սովորական էլեկտրոնային նամակագրությունները: Նախագծի հետ կապված ամեն ինչ մի տեղ է հավաքվում: Այստեղ ամեն ինչ հաշվի է առնված նախագիծն իրականացնելու համար: Օրինակ, էջի վերևի մասում կան հետևյալ բաժինները`

Project overview-նախագծի նկարագրությունը (այստեղ սովորողները, ծնողները և դպրոցի տնօրենը կարող են կարդալ նախագծի նկարագրությունը, որը դասավանդողն է տեղադրել),

Research-հետազոտություն (Այստեղ դասավանդողը տեղադրում է առաջնային գիտելիք պարունակող տեղեկատվությունը, որը կողմնորոշում է սովորողներին, թե ինչպես, ինչ ուղղությամբ սկսել աշխատանքը. տրվում են համացանցային հղումներ, գրքերի անուններ և այլ անհրաժեշտ տեղեկատվություն:Աշխատանքի ընթացքում սովորողներն իրենք էլ կարող են հարստացնել այս բաժինը:)

Investigation - հետազոտում- հետաքննություն (Այս բաժնում տեղադրվում են սովորողների անհատապես կատարած դիտարկումների արդյունքները, հարցազրույցներից հավաքած տվյալները, արխիվային և այլ վավերագիր փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքները )

Collaboration - համագործակցություն (Այստեղ դասավանդողը կատարում է աշխատանքի բաժանում. գրվում են աշխատանքային խմբերում ընգրկված սովորողների անունները, նրանց հանձնարարված աշխատանքը և կատարման ժամկետները:)

Drafts - սևագրություն կամ մասնակի ավարտված աշխատանքներ

Final Product - վերջնական արտադրանք (տեսաֆիլմ, էլեկտրոնային գիրք, ուսումնական դասընթաց, գեղանկար, քանդակ, խոհարարական արտադրանք և այլն)

Այս ծրագրով աշխատելիս կհեշտանա նաև պարբերաբար հաշվետվություններ ներկայացնելը: Բավական կլինի բացել էջը:

Էջը այլ հնարավորություններ էլ է տալիս, որոնց հետ կծանոթանանք ծրագիրը ներբեռնելուց հետո: