• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Իմ խորհուրդը Իզմիր մեկնող սովորողներին

 

Բարև: Ես կրկին այստեղ եմ: Եթե որոշել եք ամառն անցկացնել մեր հարևան Թուրքիայում և ուզում եք լինել Իզմիր տիեզերական ճամբարի մասնակից, ուսումնասիրել միջազգային ճամբարի առավելությունները, շփվել  այլազգի քո տարիքակիցների հետ և հաղորդակից լինել իրենց երկրի մշակույթին, ուրեմն ես կօգնեմ քեզ:))

Ասեմ, որ այս ծրագրին ես արդեն իսկ հասցրել եմ մասնակցել: Մասնակցել եմ Իզմիր տիեզերական ճամբարին և առիթ եմ ունեցել մի նոր տեսանկյունից, նոր աչքերով տեսնել Թուրքիան և շփվել թուրքերի հետ:  Իսկ հիմա մի երկու խորհուրդ՝

1.    Եղիր ավելի պատասխանատու: Չէ որ, դու մի ամբողջ պետության հայելին ես այնտեղ:

2.    Մի՛ լարվիր և վատ մի՛ տրամադրվիր այլազգիների նկատմամբ՝հատկապես թուրքերի: Նայիր մարդկանց հավասարը հավասարի:

3.    Խոսի՛ր անգլերեն: Միայն հաղորդակցման միջոցով կարող ես սովորել ազատ շփվել անգլերենով:

4.    Որքան կարող ես ընտելացի՛ր շրջապատիդ:

5.    Սովորիր, սովորիր, սովորի՛ր

6.    Վայելի՛ր անցկացրածդ ժամանակը

Երևի այսքանը:Չնայած, որ արդեն շրջանավարտ եմ, բայց միշտ ուրախությամբ կհիշեմ ճամբարային օրերը Իզմիրում ու Կրթահամալիրս, որը ինձ այդ հնարավորությունը ընձեռնեց:

Տաթևիկ Բերակչյան