• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նվազագույն ամսական աշխատավարձը բարձրացել է...

Հուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձը սահմանվել է 45 000 ՀՀ դրամ նախկին 35 000 ՀՀ դրամի փոխարեն: Նվազագույն  ամսական աշխատավարձի մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և խրախուսման այլ վճարները, այսինքն՝ աշխատողին տրվող ՛՛մաքուր՛՛ աշխատավարձը պետք է լինի 45 000 ՀՀ դրամից ոչ պակաս: