• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մայրենիի սեմինար, օրը` հինգշաբթի

Սեմինարավարը Տաթև Աբրահամյանն էր: Թեման` ակումբային գործունեությունը կրթահամալիրում, նոր ակումբների առաջարկներ, ծրագրերի մշակում:

Ակումբի առաջարկներով հանդես եկան տարբեր դասավանդողներ, իր ծրագիրը ներկայացրեց Թամար Ղահրամանյանը:

Քրիստինեն թխվածք հյուրասիրեց. շատ համեղ էր: Տիկին Հարությունյանը փաստեց, որ նման քաղցր սեմինարներն, իրոք, արդյունավետ են և ոգևորիչ: Ու ոգևորությամբ էլ ներկայացրեց Նոր դպրոցի ռադիոն:

Քննարկեցինք նաև Նունե Մովսիսյանի հոդվածը. փորձեցինք գործնականում պարզել, թե էլեկտրոնային տպագիր մեկ էջը քանի րոպեում ենք կարդում: