• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրտսեր դպրոցի սեմինար

 Այսօր կայացավ կրտսեր դպրոցի սեմինարը: Սեմինարը վարում էր Անահիտ Հարությունյանը: Սեմինարի թեման ուսումնական նախագծի մշակման իրականացման մեթոդական նկարագրությունն էր հինգ տարեկանների խմբում: Ներկայացվեց, թե ուսումնական նախագիծն ինչ է, որոնք են հիմնական փուլերը: Քննարկումների արդյունքում արվեցին լրացումներ: Որպես ուսումնական նախագծի օրինակ քննարկեցինք առավոտվա կազմակերպումը հինգ տարեկանների խմբում: Անդրադարձանք մեդիագործիքների կիրառմանը և ձևավորվող մեդիահմտությունների կարևորությանը: Սեմիանրը լրացվեց ու ամբողջացավ տիար Բլեյանի այցով: Սեմինարի երկրորդ մասում մշակեցինք կրտսեր դպրոցի սովորողին ներկայացվող մեդիահմտությունների  փաթեթը: