• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բացահայտված բացահայտում

Նա բարի է անչափ: Հանդուրժող և կիրթ: Մի մեծ գրավչություն կա նրա մեջ: Թվում է, թե նա միշտ ժպտում է, անգամ հուզված պահերին: Հասկանում է ցանկացածին: Մեծագույն հատկություն, որ յուրաքանչյուրը կուզենար ունենալ: Անգամ զայրույթը սքողված է յուրատեսակ երկչոտ ամոթխածությամբ, որը բազմապատկում է Նրա հմայքը: Միշտ կանացի է ու քնքուշ: Նրա ներկայությունից չարությունը դուրս է գալիս ներսիցդ: Մոռանում ես անգամ, թե ինչի համար ես զայրացել: Անսահման խաղաղասեր: Նվիրված է իր աշխատանքին այնպես, ինչպես մարդ կնվիրվի սեփական  զավակին: Ինձ միշտ թվացել է, որ Նա միայնանակ չի աշխատում, ինչ-որ գերբնական ուժեր են աշխատում նրա փոխարեն: Զարմանում եմ ու չեմ դադարելու զարմանալ: Նրան հեշտ է նեղացնել՝ սիրտն էլ, ժպիտի նման փխրուն է (ինքս երբեք չեմ նեղացրել): Բայց անգամ, երբ նեղացնում են, շուտ է ներում: Ներելու հատկություն ունի: Ապրե՛ս, որ կաս:

Հ. Գ.  1

Ես հիանում եմ Ձեզնով:

Հ. Գ 2

Ի դեպ, նա ամբողջ կրթահամալիրում, այն երկու անձանցից մեկն է, ում հետ ես երբեք չեմ վիճի: