• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տոն Սբ. թարգմանիչներ Իսահակի և Մեսրոպի

Մաշտոցը, Խորենացու վկայությամբ, գերեզանցել է «բոլոր առաքինի մարդկանց, որպիսիք այն ժամանակ կային։ Որովհետև ամբարտավանություն և մարդահաճությունը նրա վարքում երբեք տեղ չգտան, այլ հեզ, բարյացակամ և բարեմիտ լինելով, երևում էր բոլորին երկնայինների սովորությամբ զարդարված։ Որովհետև նա հրեշտակի տեսք ուներ, բեղմնավոր միտք, պայծառ էր խոսքով, գործերով ժուժկալ»:

Համաձայն Ղազար Փարպեցու՝  Մեսրոպ Մաշտոցը և մյուս թարգմանիչները հաճախակի դիմել են Սահակ Պարթևի օգնությանը, որը փայլուն տիրապետելով հունարենին՝ կատարելապես տիրապետում էր ոչ միայն տառերի հնչյունաբանությանն ու հռետորական մեկնաբանությանը, այլև քաջատեղյակ էր իմաստասիրական ճարտասանությանը:

«Եվ կամավոր հոժարությամբ իր անձը տվեց գործին, պանծացրեց Աստծո գործակցությունը, որը նրան (Սահակ Պարթևին) տվել էր առավելապես գիտության այնպիսի շնորհներ: Եվ անվեհեր կերպով տքնելով գիշեր ու ցերեկ՝ թարգմանեց բոլոր կտակարանները»: Սահակ Պարթևի մասին այսպես է գրում մեր պատմիչը: