• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Իզմիրի տիեզերագիտական ճամբար

Սիրելի սովորողներ,

Իզմիր մեկնող կրթահամալիրցիների խումբը չորեքշաբթի օրը, ժամը 11-ին, հանդիպում է միդիակենտրոնում՝ քննարկելու համար ճամբարի նախապատրաստական աշխատանքները: Հանդիպմանը ներկա են լինելու նաև սովորողների ծնողները:

Հիշեցնենք, որ խումբը դեռ ունի երկու մասնակցի տեղ: Ցանկացողները կարող են միանալ մեր քննարկմանը և տեղյակ լինել մանրամասներին: