• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մայրենի լեզվի սեմինարը

Այսօր մայրենի լեզվի հերթական սեմինարն էր: Ներկայացվեցին չորրորդ դասարանների գիտելիքների ստուգման ընթացքն ու արդյունքները: Ապա դասավանդողներ Հասմիկ Թոփչյանն ու Նունե Մովսիսյանը ներկայացրին 6-րդ դասարանցիների գիտելիքների ստուգմանն ուղղված առաջադրանքները, որոնց շուրջ քննարկումներ սկսվեցին. պետք է հստակեցվի ստուգման և գնահատման կարգը, առաջադրանքները պետք է կազմված լինեն այնպես, որ սովորողը կատարելիս կարողանա օգտագործել տեխնիկայի բոլոր հնարավորությունները:

 9-րդ դասարանների քննական ստուգումների ընթացքի մասին ևս ներկայացվեց: Վերջում Նոյեմի Անդրեասյանը խոսեց ամառային արտագնա ճամբարների մասին: