• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Երաժշտական նվերը կրթահամալիրին

Այսօր կրթահամալիրի «Սեբաստիա» դահլիճում տեղի ունեցավ Ավագ դպրոց վարժարանի այս տարվա շրջանավարտ  Լիլիթ Գրիգորյանի մենահամերգը:  Լիլիթն իր ավարտելու կապակցությամբ իր երաժշտությունը նվիրեց կրթահամալիրին: Նա շատ գեղեցիկ էր նվագում ու շատ վարժ: Տիար Բլեյանն էլ գովեց նրան տեխնիկայի համար: Նա ասաց, որ Կոնսերվատորիայի ընդունող հանձնաժողովն էլ հաստատ դա կգնահատի: 

Վերջում Լիլիթը նվագեց վալս,  որի ներքո ուսուցիչներից ու սովորողներից մի քանիսը պարեցին:

Համերգի ավարտին տիար Բլեյանը Լիլիթին նվերների մի տոպրակ տվեց, որտեղ ինքն էլ չգիտեր՝ ինչ էր: Տիարն ասաց, որ «Բարգավաճ Հայաստան» հիմնադրամի կողմից է նվերը: Երբ բացեցին, պարզվեց, որ ներսում Սամվել Մկրտչյանի թարգմանությունների երկու հատորներն էին:

Համերգից հետո մի համար էլ նվագեց Էմանուել Ագջոյանը: Կարծում եմ՝ հաջորդ անգամ Էմանուել Ագջոյանի մենահամերգը կկայանա:

Լիլիթ Հարությունյան

Ibfo.mskh լրատու