• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Օր, որը շարունակվում է...

Փողոց: Անհյուրընկալ ու դժգույն: Մարդկանց տարաբախտ ու անտարբեր դեմքեր: Լուռ սպասում եմ կանգառում: Աչքերիս առաջ զինվորի հուղարկավորությունն է: Չեմ ուզում հիշել անցյալը: Ես այն փակել եմ հոգուս ամենամութ անկյունում: Արցախում զինվորության տարիներն ուղղակի անցյալ են, մոռացված մի հուշ: Նստում եմ ավտոբուս: Ուշանում եմ, բայց ղեկն իմ ձեռքին չէ: Շարժվում ենք առաջ՝ դանդաղ ու անշտապ: Բոլորը լուռ են: Այստեղ կյանքը դադարել է իր հաղթական ընթացքը: Ամեն ինչ նույնն է: Նույն անհյուրընկալ շենքերն ու շքամուտքերը, ճամփեզրի անմխիթար ավերակները: Դա մեր իրականությունն է՝ անմխիթար ու կամակոր: Կանգառում լռությունը խախտում է դռան ճռռոցը: Մի միամիտ լոռեցի միացավ մեր միապաղաղ ընթացքին:             
Արտակ Զարգարյան: 

Առավոտ: Արթնանում եմ նախատեսվածից մի փոքր ուշ:

Կանգառում հարևան Ալբերտից իմանում եմ, որ մշտական երրորդ համարի ավտոբուսից մի քիչ ուշացել եմ: Մարմարյա սրահ: Դիմավորում է Մարմարյա սրահի հնազանդը: Սառը ժպտում ու հեռանում է: Դինամիկի ուժեղ դմփոց, սկսվում է առավոտյան պարապմունքը: Պարապում եմ դասերս և կեսօրից հետո, բռնում դեպի Մեծամոր ճամփեն: Կլոր սեղան, առանց սեղանի՝ Հնագիտական թանգարանի գորգերի վրա: Վերադանում եմ Երևան: Մի կերպ հասնում եմ տուն, ու զանգ: Սպասում են ընկերները: Մշտական վայրում՝ Հակոբի մոտ: Հնչում է Եվրոտեսիլյան երաժշտություն: Երեկոն շարունակվում է:
Էմանուել Ագջոյան:

Բութ և սահմանափակ: Դուրս եկա: Պայմանավորվեցի Վաղարշյան-Կոմիտաս խաչմերուկ: Մեդիայի պատշգամբում ՝ Վահրամը խորիմաստ ծխում էր: Գայթակղեց: Ներս մտա: Սեղան: Հաց: Գարեջուր: Օղի: Ջուր: Քաղաքականություն: Հիասթափություն: Բլոտ: Երկունքերի երեկո: Զանգ: Արամ Խաչատրյանի արձանի մոտ հանդիպում: Առանց մտածել համաձայնում եմ: Հասնում եմ Խաչատրյանի արձան: Ֆինանսական միջոցների ստուգում: Տիկին Գրետայի հակակրանքը փոխանցվել է ԱՐՔԱ համակարգին: Բայց տիկին Գրետը համակրում է Արտակին: Դաշնակների բախտը միշտ բերում է: Փող ունի: Հակոբի փաբում ենք: Հարազատ, ոչ այնքան հարազատ և հարբած դեմքեր: Ռուսական ռոք, թե՞ արտասահմանյան: Հարբածները հեռանում են: Մոտենում է ծանոթ ընկերախումբ: Երեկոն շարունակվում է: Եվրոտեսիլ: Ժամանում է կոմս Էմանուելը: Սիգարետ ունի: Ապրի... բարի գալուստ՝ մանկականության սիմվոլ հսկա:
Վահրամ Թոքմաջյան:

Հ. Գ. Արտակի հետ թուղթ վերցրեցինք: Պայմանավորվեցինք, որ առանց նայելու մի երեսին գրում եմ ես՝ օրվա տպավորությունները, մյուս երեսին ինքը: Կանխավ չենք կարդում: Էմանուելը կարդաց երկուսինս, նոր գրեց: