• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վերապատրաստման առաջին օր

Այսօր, մայիսի 10-ին, վերապատրաստման առաջին օրն էր, որը տևեց առավոտյան ժամը 11:00-ից մինչև 16:00: Ներկա էին Թալինի շրջանի Նոր Արթիկ, Թաթուլ, Հացաշեն, Զարինջա, Ցամաքասար, Եղնիկ, Ակունք, Արտենի, Սուսեր, Դաշտադեմ, Կաթնաղբյուր գյուղերի հիմնական դպրոցների կազմակերպիչները և տնօրենները:Նաիրա Նիկողոսյանը ներկայացրեց սեմինարի աշխատակարգը, ծրագիրը: Աշխատանքային նիստերի ընթացքում մասնակիցները ծանոթացան մատենավարության տարբեր ձևերին. նրանց ներկայացվեցին և՛ www.dasaran.am-ը, և՛  Կրթահամալիրի մատյանները: Այնուհետև բոլորը տեղերում gmail համակարգում բացեցին իրենց անհատական էլեկտրոնային փոստերը:  Մասնակիցներն աշխատում էին անհատական նեթբուքերով: Այս անգամ կրթահամալիրի վերապատրաստողները ՏՀՏ միջոցներով էին գնացել, որն արդյունավետ էր: Սյուզի Մարգարյանը ներկայացրեց «Բարձրունքների նվաճում» և «Ցտեսություն» նախագծերը: Մասնակից կազմերպիչները էլեկտրոնային հասցեներից ուղարկեցին իրենց գյուղի, սար մասին տեղեկություններ, որոնք կմշակվեն ու կդառնան հայրենագիտական նախագծեր: Հանդիպման ավարտին Նաիրա Նիկողոսյանը պատասխանեց հավաքվածներին հետաքրքրող արդիական կրթական հարցերին: Վաղը սերմիարը շարունակվելու է Վորլդ Վիժն Հայաստանի Թալին մասնաճյուղի գրասենյակում:

 

AttachmentSize
File talin_kazm.pptx117.15 KB