• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուխտագնացություն Արևմտյան Հայաստան. մենք արդեն տանն ենք

Արևմտյան Հայաստան մեկնած ուխտագնացները ուշ երեկոյան վերադարձան տուն: Իրենց պապերի Էրգրից, իրենց պապերի տնից վերադարձան տուն: Վերադարձան՝ մի տեսակ  ուրիշ դարձած, լիքը սրտով ու, ըստ իս, շատ ասելիք ունենալով: Այդ ամենը տեսա ու զգացի նրանց թաց աչքերից, հուզմունքից ալեկոծված հոգիներից: Համոզված եմ՝ էրգրացավով  վերադարձան ու իրենց հույզերի, ապրումների մասին անպայման կպատմեն, կգրեն, կներկայացնեն: Ու այդ ժամանակ էլ ավելի վստահ կասենք, որ կրթահամալիրում մի հրաշալի նախագիծ իրագործվեց, ու այն շարունակվելու է՝ ավելի ու ավելի շատ մասնակիցներով ու ավելի ծավալուն երթուղով, դառնալու է ավանդական