• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այցելեցինք Տուրիզմի հայկական ինստիտուտ

 

Տուրիզմի Հայկական Ինստիտուտում էինք: Նպատակը Բորոդինոյի ճակատամարտին նվիրված ցուցահանդեսն էր: Ցուցանմուշների ուսումնասիրությունից և տեղեկություններ ստանալուց հետո եղանք գրադարանում , այնուհետև  ցանոթացանք ինստիտուտի առօրյաին` ուսանողների պատրաստած ցուցատախտակների միջոցով:

  Փոքրիկ էքսկուրսից հետո մեզ ուղեկցեցին ուսումնական ռեստորան , որտեղ մեզ սպասում էր հյուրասիրություն ու նաև ինստիտուտի ռեկտոր `Ռ.Ե. Մինասյանը: Երկար զրույցի ընթացքում տեղեկացանք, որ «Սիրիր, Ճանաչիր հայրենիքդ» կարգախոսով առաջնորդվող  ինստիտուտը տուրիզմի ուղղվածության միակ ինստիտուտն է տարածաշրջանում ,  անդամակցում  է  «Մասնագիտական տուրիստական կրթության միջազգային կոնգրեսին»,
«ԱՊՀ մասնակից պետությունների տուրիզմի միացյալ համալսրանին»,
ՌՏՄԱ-ում գործող ՅՈւՆԵՍԿՕ-ի ամբիոնին: Ունի շուրջ 150 սովորող: Պատճառը պրն. Մինասյանի  «Կարևորը որակն է, ոչ թե քանակը»կարգախոսն է:
Ինչպես նշեց պրն. Մինասյանը՝նրանք ուսանողներին ապահովում են աշխատանքով ու հենց այդ նպատակով էլ սովորողների մի խումբ այժմ Հունաստանում փորձարությունէ անցնում: Իմացանք, որ տ«տուրիզմը օդից գումար է», իսկ Հայաստանի բյուջեն այդքան էլ հարուստ չէ, քանի որ զարգացած չէ սպասարկման ոլորտը:
Խորհուրդ տվեցին, որ առավել զգոն լինենք մասնագիտություն ընտրելուց, որպեսզի կարողանանք մեր մասնագիտությամբ աշխատել ու ուսմանը նվիրած տարիները հետագայում, խանութում վաճառող աշխատելուց, անիմաստ չհամարենք:
Մենք էլ ներկայացրեցինք մեր կրթահամալիրը`ակումբային գործունեությունը ու առաջարկ ստացանք անդամագրվելու ինստիտուտի «Տուրիզմ» ակումբին , նրանց էլ հրավիրեցինք «Գիտակների ակումբ»-ի առաջիկա խաղին մասնակցելու:Մի խոսքով տպավորված ենք:

Հ.Գ.  Տուրիզմի Հայկական Ինստիտուտում անցկացվում են ռուսերենի անվճար դասընթացներ, ցանկացողները կարող են գրանցվել և մասնակցել: Այս ու մնացած տեղեկություններին ավելի մանրամասն ծանոթանալու համար այցելեք` www.ait.am, գրեք` [email protected]էլ. հասցեին կամ զանգահարեք 583 229 հեռախոսահամարով: